ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Ինչո՞ւ է կորոնավիրուսը հաճախ ախտահարում տարեցներին. nairimed.com
![Ինչո՞ւ է կորոնավիրուսը հաճախ ախտահարում տարեցներին. nairimed.com Ինչո՞ւ է կորոնավիրուսը հաճախ ախտահարում տարեցներին. nairimed.com](up/article/big/file_57684_8439592.jpg)
Տարեցներն ավելի հաճախ են կորոնավիրուսային վարակով հիվանդանում, քանի որ տարիքի հետ օրգանիզմում ACE2 սպիտակուցի քանակը շատանում է, որն այս հիվանդության հարուցիչն օգտագործում է առողջ բջիջների վարակման համար: Այս մասին Սեչենովի համալսարանի ամբիոնի վարիչ Անդրեյ Գերասիմովը պատմել է «Ժամանակակից իմունականխարգելում: Հրամայականներ, հնարավորություններ, հեռանկարներ» առցանց-կոնֆերանսի ժամանակ:
«COVID-19-ի հիվանդացությունը հիմնականում հանդիպում է մեծահասակների մոտ: Դա կապված է այն բանի հետ, որ թոքային հյուսվածքի բջիջներ վիրուսի ներթափանցման համար անհրաժեշտ է մակերեսային АСЕ2 սպիտակուցի առկայություն, որի քանակը տարիքի հետ ավելանում է: Արդյունքում երեխաները, որոնք ավանդաբար հիմնական ռիսկի խմբերից են (այլ վիրուսների տարածման ժամանակ. Նշումը` ТАСС), գրեթե չեն հիվանդանում: Սակայն, միևնույն ժամանակ, մեծահասակների մոտ շատ բարձր է հիվանդացությունը, որը ոչ միայն վարակման, այլ նաև ծանր բարդությունների զարգացման ռիսկի խումբ է», –ասել է Գերասիմովը:
Նոր տեսակի կորոնավիրուսը (SARS-CoV-2) մարդու և այլ կաթնասունների թոքերի բջիջներ մտնում է ACE2 ռեցեպտորների միջոցով (ԱՓՖ2. անգիոտենզին փոխակերպող ֆերմենտ-2): Դրանք ծածկում են ալվեոլար բջիջների որոշակի տեսակներ, որոնք թոքային կառուցվածքներ են և որոնց միջոցով շնչառության ժամանակ տեղի է ունենում թոքային մազանոթներից` գազափոխանակություն: Այս ռեցեպտորները կարևոր դեր են խաղում SARS-CoV-1 կենսագործունեության մեջ, որը ատիպիկ թոքաբորբի հարուցիչն է և նոր տեսակի կորոնավիրուսի մոտիկ հարազատը:
Գիտնականը նշեց կորոնավիրուսային վարակի ևս մեկ տարբերակիչ հատկություն` օդակաթիլային ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների համեմատ: Վերջին դեպքում հասարակության բաժանումը ռիսկի խմբերի այդքան արտահայտված բնույթ չունի:
Կորոնավիրուսի համավարակի սկզբից աշխարհում վարակվել է մոտավորապես 40 մլն մարդ, ավելի քան 1,11 մլն-ը մահացել է:
Ռիսկի խմբերը
Վիրուսի ռիսկի խմբում են տարեցները և քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ, որոնց մոտ կորոնավիրուսային վարակը ավելի հաճախ է բարդություններով ընթանում, քան այլոց մոտ:
Ինչու՞ պետք է հատկապես պաշտպանել տարեցներին և քրոնիկական հիվանդությամբ մարդկանց:
Կորոնավիրուսային վարակը կարող է ծանր ընթանալ 60 տարեկանն անց կամ քրոնիկական հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ: Նրանց օրգանիզմը կարող է թուլանալ իմունային համակարգի ֆունկցիայի նվազման պատճառով, և վարակման դեպքում հիվանդությունը կարող է ծանր ընթանալ:
Քրոնիկական հիվանդություններն են` շաքարային դիաբետը, սրտային անբավարարությունը, բարձր զարկերակային ճնշումը, ուռուցքները, ասթման և թոքերի այլ քրոնիկական հիվանդությունները, երիկամների և լյարդի քրոնիկական հիվանդությունները, իմունային անբավարարությունը:
Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, հիմնականում հիվանդի հետ սերտ շփման ժամանակ: Հաշվի առնելով տարեցների և քրոնիկական հիվանդների թույլ իմունիտետը և վիրուսի փոխանցման հիմնական ուղին՝ կարևոր է խուսափել նրանց հետ շփումից:
Խորհուրդ չի տրվում տատիկի և պապիկի մոտ թողնել նույնիսկ առողջ երեխաներին, քանի որ երեխաների հիվանդության դեպքում տարեցները մեծ ռիսկի են ենթարկվում:
Շատ կարևոր է նվազեցնել մարդկանց միջև շփումները, քանի որ, այլապես, հնարավոր չէ դադարեցնել հիվանդության տարածումը:
Մոտակա ժամանակները պետք է խուսափել ծերանոցների միջև բնակիչների տեղաշարժից և նոր բնակիչների ընդունումից: Խնամքի կարիք ունեցող տարեցների դեպքում համապատասխան ծառայություններ ստանալու համար պետք է դիմել ինքնակառավարման մարմնին՝ ըստ բնակության վայրի:
Խորհուրդ է տրվում հետաձգել կամ չեղարկել բոլոր ընտանեկան տոները, երեկույթները և այլ միջոցառումները, կամ հետաձգել 3¬-4 շաբաթով, ապա կրկին գնահատել իրավիճակը: Եթե իրադարձություններն անխուսափելի են, պետք է դրանք անցկացնել հնարավորին փոքր խմբերում՝ հետևելով հաստատված անվտանգության պահանջներին:
Բազմամարդ շինություններում և հասարակական տրանսպորտում պետք է դիմակ կրել, եթե հնարավոր չէ մարդկանց միջև պահպանել 2 մ հեռավորություն: Բերանի և քթի փակումը կանխում է մանրէների տարածումը: Պետք է պաշտպանական դիմակ կրել՝ ըստ հրահանգավորման, բժշկական դիմակը պետք է կրել այնպես, որ գունավոր մասը լինի դրսային: Դիմակը չի փոխարինում վարակի տարածման նվազեցման այլ միջոցներին, ինչպիսիք են ձեռքերը լվանալը կամ հազալու և փռշտոցի ժամանակ քիթը և բերանը մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով կամ թևքով պահելը: Հատկապես կարևոր է պաշտպանվել, եթե սերտ շփման մեջ եք գտնվում հիվանդ մարդու հետ:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. սուր շնչառական վարակներ ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. սուր շնչառական վարակներ](up/article/small/file_63706_6834410.jpg)
Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա](up/article/small/file_63531_7884850.jpg)
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակներ ՀՀ ԱՆ. Սուր շնչառական վարակներ](up/article/small/file_63340_5902529.jpg)
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա](up/article/small/file_63198_1754886.jpg)
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...
![](images/calendar.png)
![Կարմրուկը կրկին օրախնդիր. հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am Կարմրուկը կրկին օրախնդիր. հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62670_2282388.jpg)
Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:
Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ո՞ր դեպքում են զարգանում գրիպի բարդությունները ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. ո՞ր դեպքում են զարգանում գրիպի բարդությունները](up/article/small/file_62208_2829687.jpg)
Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...
![](images/calendar.png)
![Առիթմիա և քովիդ. erebunimed.com Առիթմիա և քովիդ. erebunimed.com](up/article/small/file_60462_6356730.jpg)
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ ՀՀ ԱՆ. «Օմիկրոն». COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ](up/article/small/file_59989_56985.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է ՀՀ ԱՆ.«Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է](up/article/small/file_59836_9222199.jpg)
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն ՀՀ ԱՆ. Ինչ է «հետքովիդային վիճակը». հետազոտություն](up/article/small/file_59688_5886074.jpg)
Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն